Բաժիններ՝

«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Օդանավակայանում և կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ», – նշեց Կոստանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Շիրակ» օդանավակայանում այսօր և վաղը մեկնումներ և ժամանումներ նախատեսված չեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031