Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Բերձոր այցի վերաբերյալ Tert.am-ը հարցում էր ուղարկել ԱԽ գրասենյակ, հարցնելով, թե արդյոք ԱՀ ԱԽ քարտուղարը ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Է այցելել Բերձոր, ի՞նչ նպատակով և արդյոք պահանջ ներկայացվե՞լ է Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չայրել իրենց տները։
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը aravot.am–ի հետ զրույցում հաստատել է Բերձորի բնակիչների տեղեկությունները, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում։ Սակայն, լուրերը, թե նա տներն է ցույց տվել ադրբեջանցիներին՝ հերքել է․