Թուրքական լիրայի փոխարժեքը 1 ամերիկյան դոլարի նկատմամբ հասնում է 18-ի
Հուլիսի 27-ին կեսօրին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հասել է 17․90-ի։ Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջին շաբաթվա ընթացքում լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմում է 0․99%, իսկ ամսականը՝ ավելի քան 7%։ Այս տարվա սկզբից մինչ այժմ լիրան 26%-ով է արժեզրկվել, իսկ ապրիլի սկզբից՝ 17%։
Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:
Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում: