«Թուրքական էքսպանսիան մեր ազգի համար սարսափելի վիրուս է․ մեր տեսակը միշտ զոհվել է այդ վիրուսից»․ Դավիթ Սահակյանց

Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասաց՝ մեր երկրում այսօր կա «թուրքական էքսպանսիա» անունով վիրուս, ապա մանրամասնեց, թե խոսքն ինչի մասին է․

«Սրանք սահմանները բացել, ասում են՝ եկե՛ք։ Պարզ է, որ իրենք այնտեղ են սնվել, բուծվել, մեծացել, աճել, կայացել․․․ Մնացած հասարակությունը, երբ դա չի հասկանում, պետք է լավ իմանա, ոնց քովիդից կմեռնի, եթե բան չանի, նույն ձև կմահանաս թուրքերից, որոնք, որ կգան։ Իսկ դա մեր ազգի համար սարսափելի վիրուս է։

Կան իմունիտետներ ինչ-որ հիվանդությունների համար, մենք Թուրքիայի դեմ իմունիտետ չունենք, չի՛ ձևավորվի, մեր տեսակը միշտ զոհվել է այդ վիրուսից, իսկ սրանք սահման են բացում, համեցե՛ք, եկեք թեյ խմելու, եկեք «Գորշ քայլեր»-ի նշանը ցույց տվեք, ԱԱԾ-ն էլ ՀԴՄ կտրոնի համար կգնա մարդ կբռնի․․․ Ի՞նչ իրավունք ուներ այդ թուրքը գնար Ծիծեռնակաբերդ ու նման ժեստեր ցույց տար։ Գոնե ԱԱԾ-ն ասի՝ ման էինք գալիս, բայց փախավ, չհասցրեցինք բռնել, դա էլ չե՛ն հայտարարում։

Բաց են թողել ամեն ինչ, ինչ ուզում են՝ թող անեն, երկիրը հանել են առևտրի․․․»։

Կարդացեք նաև

Ասուլիսի ընթացքում Դավիթ Սահակյանցը հիշեց վերջերս դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, նրա խոսքերը և գործող իշխանությունների դեմ համատեղ պայքարը․

«Ես կարծում եմ՝ ուղղակի չէր այդ մահը, ես դրանում համոզմունք ունեմ, և շատ շուտ եղավ դա։ Ես կուզեի Արմենի հետ վերջին ճակատն էլի տանեի, որովհետև նոյեմբերի 10-ին, երբ մենք Օպերայի հրապարակում հանդիպեցինք Մհեր Մկրտչյանի հետ, մեր առաջին «մարտն» էր այս իշխանության հետ, բառիս բուն իմաստով, երբ ոստիկանությանն էինք բրթում Օպերայի հրապարակից, իրենք մեզ էին բրթում, գլուխս ֆռացրեցի՝ տեսնեմ՝ ես եմ, Արմենը ու Մհերը Մկրտչյանը։ Ես կուզեի էդ օրը կրկնվեր, կուզեի ևս մի մարտ լիներ, որտեղ Արմենը կլիներ մեր կողքին, և թեկուզ այդ մարտում էլի պարտվեինք, բայց ինչքան հնարավոր է երկար լիներ, որովհետև իր խոսքը չի լրացվում ոչ մեկի խոսքով, իր տեսակը կմնա, և եթե մեզ հաջողվի հաղթանակ տոնել, ապա իր անունը ոսկե տառերով կգրվի․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս