Ազգային ժողովում երեկոյան մեկնարկել է Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի համատեղ ասուլիսը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հուլիսի 25-ին ելույթ կունենա Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Ինչպես հայտնում են նախարարությունից, համերգը կկայանա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդդիմության գործողությունները կոնկրետ անհանգստության մեջ են պահում կապիտուլյանտներին: Չգիտեն ինչպես վարվել: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան, ամենօրյա ռեժիմով, տարբեր լեզուներով Հայաստանի դեմ տեղեկատվական տեռոր է իրականացնում՝ թրքացնելով Հայկական սահմանային և այլ բնակավայրերի անուններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները: Փոխարենը՝ կապիտուլյանտների հայկական քարոզչամեքենան բան ու գործ թողած՝ լծվել է ընդդիմադիր շարժման դեմ հակաքարոզչությանը:
Խաղաղություն կարող է լինել համակողմանի լուծումների արդյունքում. ԵԽ արտաքին հարցերով կոմիտեի նախագահ
Հայկական կողմը շնորհակալ է ԵԽ-ի գործընկերներին՝ օբյեկտիվ դիրքորոշման համար. Էդուարդ Աղաջանյան
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հանդիպումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նորվեգիայի Հասարակական անվտանգության եւ արտակարգ իրավիճակների դիրեկտորատը մասնագետների երկու բրիգադ է ուղակում Հունաստան՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն ցույց տալու համար: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության՝ հուլիսի 22-ին տրածված հայտարարության մեջ:
#Հիմա. Դեյվիդ Մքալիսթերի և Էդուարդ Աղաջանյանի համատեղ ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հերթական խնդրահարույց հայտարարություններն է արել: Թուրքական TRT Haber հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն իրականում եռակողմ գործընթաց է, դրա մեջ է նաև Ադրբեջանը։
Արամավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչներն այսօր ի դժգոհություն էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների փակել էին Երևան-Արմավիր մայրուղին։
Հուլիսի 22-ին ժամը 13:36-ին Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության 911 ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
«Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է իր ազգադավ ծրագրերը: Հերթականը ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին Հայաստանի Հանրապետություն մուտք գործել արգելելն է:
Ամերիկյան Axios պարբերականի հետ զրույցում իսրայելցի 2 պաշտոնյաները, որոնք ցանկացել են անանուն մնալ հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության առնչությամբ:
«Ներկայացվեցին պատճառները, թե ինչու մենք չէինք կարող մասնակցել Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, առաջին հերթին այն բազմաթիվ կեղծիքների պատճառով, որոնք իրականացվել են թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո։ Նաև ատելության խոսքի տարածումը, մուրճով քարոզարշավը, բանակի և վարչական ռեսուրսի օգտագործումը և այլն։ Պարոն Մքալիսթերի հարցը, իհարկե, չեմ կարող ասել, թե ինչ տրամաբանությամբ ը տրվեց, բայց պատասխանը նույնն է, ինչ եղել է 2021 թվականին Հանրապետականի դիրքորոշումը։ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները չէին կարող լուծել Հայաստանում ձևավորված քաղաքական ճգնաժամը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Մահացել է ավիացիոն փորձագետ, խորհրդատու, հայկական ավիացիայի նվիրյալ Նավիկ Խաչատրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ցավով տեղեկացրել է նկարչուհի Զարուհի Մուրադյանը:
«Դուք ձեզ հատուկ ոճով հիմա էլ Նիկոլից կթռնեք, բայց ձեր տեսակը այլեւս նույնիսկ օգտագործման համար է անպիտան»։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը:
Հուլիսի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), եթե, իհարկե, ցանկություն ունենա ու քվորում ապահովի, կընտրի ԲԴԽ կին անդամի: Այդպես է պահանջում օրենքը: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով պետք է ապահովվի սեռերի ներկայացվածությունը ԲԴԽ-ում:
Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է (ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ), այժմ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել են Միկա Բադալյանի փաստաբաններից Ժիրայր Ղարագյոզյանը։
«Քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ նախաինսուլտային վիճակով…»․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռուբվեն Մելիքյանը։
«Փառատոնի հիմնական նպատակներից է շարունակել ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ, հնարավորինս շատ ներգրավվելով և մասնակից դարձնելով մարզաբնակ հանրությանը»,-ասաց Կարինե Գրիգորյանը:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-29-ը աշխատանքային այց կկատարի Հայաստանի Հանրապետություն:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն առկա տնտեսական միտումներին հակադարձ համեմատական կերպով շարունակում է լավատես մնալ, երեկ հերթական ավետումն է արել. «Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավելի է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000»:
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Համբուրգի մրցաշարում:
«Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ»,- ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով նաև, որ ընդդիմության հետ շանտաժի լեզվով չեն կարող խոսել, իրենք ուսանող չեն, որ բացակայությունների պատճառով կարողանան հեռացնել։
ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2022թ. հունիսին աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվը
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 22-ին ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի Մխիթար Սպարապետի փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում:
Տավուշի «Լալվարն» ու «Բանանցը», «Կապուտկենին» ու «Ջրջրուկը», Արցախի «Խնդողնին» և Վայոց ձորի «Արենին»… «WineWorks» գինեգործական ընկերությունում քարտեզագրել են հայկական խաղողի սորտերը՝ ըստ շրջանների:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք. Կապան):