Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ԵՄ–ի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը էներգետիկ համագործակցության խորացման վերաբերյալ որոշ պարզաբանումներ է պահանջում:
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեհրանյան հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մեծապես կարեւորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Հուլիսի 19-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոստիկանությունում անցկացրին աշխատանքային խորհրդակցություն։
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները տարհանվել են: «Արմենպրես»-ին «Երևանի մետրոպոլիտեն» -ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրեց, որ ռումբի տեղակայման մասին ահազանգ է ստացվել, այդ իսկ պատճառով ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են:
Հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնին հավակնորդների համար սահմանվում են մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի պահանջները, Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգում հրապարակվել է պաշտոնական պարզաբանում:
Հուլիսի 18-ին դադարեցվել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները՝ տարիքը լրանալու հիմքով:
«Մեկ տարուց ավելի է, Հարավային Կովկասն ինտենսիվ քաղաքական ու ռազմական զարգացումների հիմնական թիրախ է դարձել, և երկու ուղղություններով էլ այսօր բախվում են բոլոր ուժային կենտրոնների ուղղակի և անուղղակի շահերը: Այն, ինչ տեղի է ունենում արևելաեվրոպական տարածաշրջանում, միայն Ուկրաինայով չի սահմանափակվի, կունենա տարբեր փոխակերպումներ, տարբեր ուղղություններով, բայց այդ ուղղության վրա շահերի բախումներն իրենց զգացնել են տալու երկար ժամանակ: Դա հենց այն հիմնական բախման կետն է, որը բերելու է նոր աշխարհակարգի, նոր աշխարհաքաղաքական հավասարակշռումների ու համաձայնությունների»։
Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են գովասանագրերի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ–ից։
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետի ուղեկցությամբ, այցելել է երկրորդ բանակային զորամիավորում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։
«Ադրբեջանը հիմա վերապրում է այն իրողությունը, որը կար մեզ մոտ Արցախյան առաջին պատերազմից հետո: Պատերազմում հաղթել են, բայց էյֆորիան արդեն սառում է, և ի հայտ են գալիս բոլոր սոցիալական ու տնտեսական խնդիրները: Երկրի ներսում գրանցվում է պատերազմի մասնակիցների ինքնասպանությունների կտրուկ աճ, կամաց-կամաց սկսում է զարգանալ սոցիալական բողոքը: Ալիևը, իհարկե, փորձում է ֆինանսական միջոցներով հարցը լուծել, պետական բյուջեն աննախադեպ սոցիալական ծախսեր է նախատեսել, բայց կան սոցիալական բողոքի մեծ ռիսկեր, այդ թվում՝ փախստականների խնդիրը»:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, արտասահմանյան այցերի հիմնական բովանդակությունը՝ այն ամենը, ինչ չի կարող ասել համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, բայց ուզում է հնչեցնել, հայտնում է իր օդանավում մերձիշխանական լրագրողների հետ ավանդական ասուլիսի ժամանակ: Ասուլիսը դեռ չկա, բայց մերձիշխանական մեդիայում հայտնված տեղեկատվության հիման վրա որոշ հետևություններ կարող ենք անել»,- «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկմանը նշեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներով հաստատված օբյեկտիվ և հավաստի ապացույցներն ու գնահատականները:
«Անպտղության հաղթահարում. պատերազմում զոհված զինծառայողների մայրերի արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքը» թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նախ ներկայացրեց անպտղության հաղթահարման ծրագրի՝ 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքները․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի համանախագահությամբ կայացած Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ Կոլումբիայի Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
Արևմուտքը, կույր ձևանալով, չի ուզում նկատել դատարանի դահլիճում մահացող քաղբանտարկյալների առկայությունը, գործակալի բռնատիրական հակումները, ողջ իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացրած լինելու փաստը։ Նրանց շահագրգռվածությունն ակնհայտ է՝ միայն այս դեպքում տերերը կարող են իրականացնել իրենց ծրագրերը։ Իսկ գործակալի անհագ իշխանատենչությունն ու քաղաքական բացառիկ տգիտությունը պարարտ հող են Հայաստանի նկատմամբ նման դավադիր ծրագրեր իրականացնելու համար։
«Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարությանը։ Նա մասնավորապես գրում է․ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հուլիսի 20-ն այդ մասին հայտնել է Puls 24 հեռուստաալիքը:
«Ինչպե՞ս օգնել հայրենիքին. ռուսաստանաբնակ հայ բժիշկները` Հայաստանի համար». ՈՒՂԻՂ
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Շրի Լանկայի նախագահի պաշտոնակատար Ռանիլ Վիքրամասինգհեն հուլիսի 20-ին ընտրվել է երկրի նախագահ: Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեիվերդանան:
Բանկային գաղտնիքը՝ խաղալիք. ՊԵԿ-ն ուզում է հասանելիություն ստանալ հարկատուների բանկային հաշիվներին
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի թաղի 44-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:
Հուլիսի 7-8ը ՄԱԿ-ի Ժնևի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն այս կազմակերպությանը Հ․Յ․ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպես Խորհրդի, այնպես էլ նախագահության և ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի նիստերին։
«Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերությունը մտադիր է ՀՀ կառավարության հետ գործակցության ուղիներ նախանշել, որոնց հստակեցումից հետո անմիջապես գործունեություն ծավալել Հայաստանում։
Հաշվի առնելով Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ԱՄՆ դեսպանատան անվտանգային զգուշացումների (security alert) պատմությունը, որոնք մեծամասամբ համընկել են ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կամ հայ-ադրբեջանական սահմանին սրացումների հետ, այս հայտարարությունը չի կարող չմտահոգել նաև ՀՀ քաղաքացիներին, քանի որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խոսում է արտակարգ իրավիճակների մասին: