
Նորամարգ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն. փլուզվել է տան ճակատային հատվածը

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է տուն։ Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ 23-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչից փլուզվել է տան ճակատային հատվածը (մոտ 6 քմ):
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 20-ին ժամը 00։15-ին, մարվել՝ 02:02-ին: Այրվել են տան տանիքի (450 քմ) կառուցատարրերը (մոտ 300 քմ), առաստաղը (մոտ 15 քմ) և կենցաղային իրեր: