Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիև

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հուլիսի 20-ն այդ մասին հայտնել է Puls 24 հեռուստաալիքը:

Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորոչոկը եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին: Նախարարների ծրագրում նշված է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:

Այլ տեղեկատվություն հեռուստաալիքը չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031