«Խամենեի ասածով չի վերջանալու «Զանգեզուրի միջանցքը» ձևավորելու Թուրքիայի փորձը». Վարուժան Գեղամյան

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, արտասահմանյան այցերի հիմնական բովանդակությունը՝ այն ամենը, ինչ չի կարող ասել համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, բայց ուզում է հնչեցնել, հայտնում է իր օդանավում մերձիշխանական լրագրողների հետ ավանդական ասուլիսի ժամանակ: Ասուլիսը դեռ չկա, բայց մերձիշխանական մեդիայում հայտնված տեղեկատվության հիման վրա որոշ հետևություններ կարող ենք անել»,- «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկմանը նշեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Նրա խոսքով, այս պարագայում մեզ համար ամենաէականն այն է, որ Թուրքիայի համար շարունակում է գոյություն ունենալ 3 հիմնական ճակատ, որոնց ուղղությամբ տարվում է գերակտիվ դիվանագիտական և ռազմական աշխատանք՝ արևելյան Միջերկրականի ճակատ, Սիրիական ճակատ և հարավկովկասյան ճակատ: Երեքի մասով էլ եղել են քննարկումներ և հնչել են ուղերձներ:

«Եթե վերցնենք երեկվանից հայկական դաշտում լայնորեն տարածվող ուղերձը Սյունիքի, բայց ըստ էության «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության վերաբերյալ, ապա ակնհայտ է, որ բանակցություններում դա եղել է թիրախային կետը, բայց միանշանակ է, որ Խամենեիի ասածով չի վերջանալու «Զանգեզուրի միջանցքը» ձևավորելու Թուրքիայի փորձը, հատկապես, երբ Հայաստանում դրան ոչ մի դիմադրություն չկա»,- արձանագրեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Սիրիական ճակատին, ապա, Գեղամյանի խոսքով, Թուրքիան թույլտվության չի սպասելու Սիրիայի հյուսիսը  «ահաբեկիչներից» մաքրելու գործում, բայց նաև չի ցանկանա մենակ մնալ այդ գործում: Սա նշանակում է, որ Սիրիայի հարցում դեռ չկա հստակ դիրքորոշում՝ պատրա՞ստ են մտնել Սիրիա, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031