
3 մեքենայի մասնակցությամբ վթար` «Ծիրանի» ռեստորանի մոտ. վարորդներից մեկը տեղում մահացել է

Ողբերգական վթար է տեղի ունեցել այսօր ցերեկը Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում։
ԱԻՆ-ից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 15։29–ին։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Mercedes-Benz E220», «Mercedes-Benz C180» և «Hyundai Sonata» մակնիշների ավտոմեքենաները։
«Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ։