Ի՞նչ է ասել «ЦРУ»-ի ղեկավար Ուիլյամ Բըրնսը Փաշինյանի ականջին․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018-ին Բոլթոնը եկավ Հայաստան ու խորհուրդ տվեց հայ ժողովրդին «հրաժարվել իր պատմական կաղապարներից»։
Արդյունքում. Արցախի 75 տոկոսը սրանք հանձնեցին, 5000 տղա զոհաբերեցին, Հայ Դատից հրաժարվեցին, Վեհափառի դեմ արշավեցին, Վեհարանը գրեթե գրավեցին, Աժ ամբիոնը տրանսգենդերով պղծեցին։
Երեկ հաստատվեց, որ Հայաստան է ժամանել ու Փաշինյանի հետ հանդիպել ամերիկյան «ЦРУ»-ի ղեկավար Ուիլյամ Բըրնսը։
Թե ի՞նչ է ասել նա Փաշինյանի ականջին՝ դժվար է իմանալ։
Բայց փաստ է, որ նրա այցից հետո հայ ու ադրբեջանցի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են Թբիլիսիում։
Տեսնենք՝ ի՞նչ հետեւանքներ կունենա այս այցը»։