Բաժիններ՝

Դիմակավորված անձը ներխուժել է Աբովյանի բանկերից մեկը, թունավորել կառավարչին

Հուլիսի 15-ին,ժամը 12.15-ին,ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժին բանկերից մեկիցտագնապի ազդանշան է ստացվել:

Բանկ մեկնած օպերատիվ խումբը վնասազերծել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխել Բյուրեղավան քաղաքի 47-ամյա բնակիչ տղամարդուն:

Նույն օրը, ժամը 13.00-ին, բանկի Կոտայքի մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը հաղորդում է տվել, որ ժամը 12.10-ի սահմաններում դիմակավորված անձը ներխուժել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գործող բանկի Կոտայքի մասնաճյուղի իր աշխատասենյակ, ներարկիչով ազդրի շրջանում կատարել է ներարկում և հակաթույն տրամադրելու համարպահանջել 500 000 դրամ:

Ժամը 13.40-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 42-ամյա տղամարդը «սուր էկզոգեն թունավորում անհայտ նյութով» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության՝ հայտնելով, որբանկում անհայտ անձի կողմից ներարկում է ստացել:

Ստացված հաղորդումը կից փաստաթղթերի հետ ուղարկվել էնախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031