
«Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի հուլիսի 21-ին

Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիրը հուլիսի 21-ին սեփական հարկի տակ կընդունի էստոնական «Պայդե»-ին: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին:
Հայկական ակումբներից միայն «Արարատ Արմենիա»-ն կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայում: Հուլիսի 14-ին Երևանի «Արարատ»-ը սեփական հարկի տակ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը մակեդոնական »Շկենդիա»-ի հետ: Մակեդոնական թիմը տնային խաղում 2-0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ: Երևանի «Ալաշկերտ»-ն էլ մրցակցի հարկի տակ 4-1 հաշվով պարտվեց Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս»-ին: Երևանյան խաղում «Ալաշկերտ»-ը մրցակցին հաղթել էր 1-0 հաշվով: Ընդհանուր դիմակայությունում զիջելով 4-2 հաշվով՝ «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից: