Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեծ ուրախությամբ ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ:

Բաստիլի գրավումը խորհրդանշական էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ողջ Եվրոպայի ու համայն մարդկության համար: Այսօր էլ Ֆրանսիան առանցքային ու  յուրահատուկ դեր ունի միջազգային գործընթացներում և հատկապես եվրոպական ընտանիքում:

Ուրախ եմ, որ ֆրանսիական հյուրընկալության և ժողովրդավարության  միջավայրի կրողն են նաև իմ ժողովրդի ֆրանսաբնակ զավակները: Առավել ուրախ եմ, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի հավատարիմ բարեկամը, իսկ՝ ֆրանսիացին՝ հայի դժվարին օրերի ընկերը: Հենց այդպիսի տպավորություններ ու հիշողություններ ունեմ Ձեզ հետ մեր հանդիպումներից ու զրույցներից: Այսօր էլ, սիրելի բարեկամ, պատրաստ եմ, իմ հնարավորությունները ներդնել հայ- ֆրանսիական բարեկամությունն ու գործընկերությունն ամրապնդելուն:

Մաղթում եմ Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և յուրաքանչյուր ֆրանսիացու՝ խաղաղություն,միասնականություն և բարօրություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031