Շատ դատախազներ կլքեն համակարգը․ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ խառնաշփոթ է, որը պայմանավորված է նոր գլխավոր դատախազի նշանակման մասով։

«Մասնավորապես, համեմատություններ են արվում առ այն, որ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգից է եղել, եւ տարբեր հարցերով կարողացել են նրա հետ զրուցել եւ ընդհանուր հայտարարի գալ շատ հարցերում, իսկ, ահա, Աննա Վարդապետյանը համակարգից չէ, ուստի գլխավոր դատախազի հետ կապը կտրվում է, եւ դատախազների համար առավել բարդ շրջան է սկսվում։

Չի բացառվում, որ շատ դատախազներ լքեն համակարգը։ Գլխավոր դատախազի տեղակալների մասով արդեն գրել էինք, որ նրանք կհեռանան:

Նշենք, որ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին, սակայն մինչեւ այդ արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, կադրերի փնտրտուք է, շատերը հրաժարվում են աշխատել նրա հետ, եւ շուտով ազատման դիմումների շարք կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031