
Հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Մոլդովական փողոցում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 12-ին Մոլդովական փողոցից բաժին են տեղափոխել 58-ամյա Գևորգ Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ և 147-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: