Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղան ցած է նետվել Կիևյան կամրջից․ Shamshyan.com
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմանում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է քաղաքացու մահը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատար տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Թաթուլ Մելյանն ու Հայկ Հովհաննիսյանը, որոնք սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատի դատական բժիշկը:
Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և ավագ քննիչ Կարեն Սահրադյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Կ. Սահրադյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն էր: