Բաժիններ՝

Մոսկվա-Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայում՝ ոչ սթափ ուղևորի պատճառով

Սամարայում տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հասարակական կարգը խախտած ագրեսիվ ուղևորի։

«Այսօր գիշերը ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել Մոսկվայից Երևան մեկնող օդանավի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքի մասին։ Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել Սամարայում արտակարգ վայրէջք կատարելու մասին։

Դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից պարզվել է, որ տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել է մյուս ուղեւորների հետ, անպարկեշտ արտահայտվել շրջապատի հասցեին:

Օրինախախտը ձերբակալվել եւ տեղափոխվել է Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտի Միջին Արեւելքի գծային վարչության հերթապահ մաս:

Նրա նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ՝ 11.17 – րդ հոդվածի 6-րդ մասով, 20.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 20.21-րդ հոդվածով», – հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031