
«Ռաբիսի հաղթարշավը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր Էջում գրել է․ «Այսպիսով արդեն փաստ է, որ տեղադրվելու է Հիսուս Քրիստոսի արձանը։ Այն տեղադրվելու է խոր հավատացյալ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և նույնպես աստվածավախ կառավարության համաձայնությամբ։ Իրականում սա հերթական հայկական ռաբիս հակամշակույթի դրսևորումն է։ Պատկերացնում եմ, թե տեղադրված արձանի շրջակայքում ինչ քեֆ-ուրախություն, հրավառություններ են լինելու ռաբիս կլկլոցների տակ։ Եվ այս ամենը պատերազմում պարտված, նոր պատերազմի շեմին կանգնած երկրում։
Ի դեպ, մեր ժողովրդի ամենասիրված բանաստեղծներից է Պարույր Սևակը։ Իսկ նրանք կարդացել և հիշու՞մ են բանաստեղծի «Եվ այր մի Մաշտոց՝ անուն» պոեմը։
Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ,
Եվ դարե՜ր առաջ:
Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
Եվ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայկ»: