
Քեն Դավիթյանը ձերբակալված չէ․ Գոռ Աբրահամյան

Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ, նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված 1 մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ hraparak.am-ը գրել է, որ այսօր Երևանում ձերբակալվել է հայտնի դերասան Քեն Դավթյանը։