Խոստանում էին զարգացնել գյուղատնտեսությունը, բայց մի քանի տարում կործանեցին ոլորտը

2018թ.-ին գյուղատնտեսության ոլորտում հեղափոխական զարգացումներ ու առաջընթաց խոստացող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, վերջին 4 տարիներին գյուղատնտեսությունը միայն անկում է գրանցել: Իշխանափոխությունից հետո չի եղել այնպիսի տարի, որ գյուղատնտեսությունն աճ ունենա։ Ամենամեծն  անկումը գրանցվել է հենց 2018թ.՝ մինչև 7,6 տոկոս։ 2019թ. գյուղատնտեսության մեջ արտադրության ծավալները կրճատվեցին 4,2 տոկոսով։ 2020-ին անկումը պահպանվեց 4 տոկոսի շրջանակում։ 2021թ. էլ գյուղատնտեսական արտադրության ծավալները կրճատվեցին 1,1 տոկոսով։ Այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսության մեջ գրանցվել է  3,4 տոկոս անկում։ Գյուղատնտեսության զարգացումը խրախուսող վարչապետի առաջին կործանարար քայլերից մեկը գյուղատնտեսության նախարարության փակումն էր: Այն միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը:

Նիկոլ Փաշինյանը որպես առաջնահերթություն էր ներկայացնում Հայաստանում գյուղատնտեսության՝ հեղափոխական տեմպերով զարգացումը:

«Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ՝ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը: Այս նպատակին հասնելու համար մենք պետք է դրամատիկ ջանքեր գործադրենք, նորանոր խթաններ ու մեխանիզմներ մտածենք, ընդհուպ՝ հարկային և այլ արտոնություններ սահմանենք: Այս համատեքստում, իհարկե, չափազանց կարևոր է, որ կառավարությունն օգնի գյուղացուն՝ վարկային անտանելի բեռները թեթևացնելու հարցում:

Ինչպես արդեն ասել եմ, մենք մտադրված ենք բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ ինտենսիվ բանակցություններ սկսել ֆիզիկական անձանց ունեցած հատկապես գյուղացիական վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներում իրականացնելու համար՝ պետական բյուջեի, բանկերի համար ընդունելի վնասի շրջանակներում: Իսկ ընդհանուր առմամբ անզեն աչքով էլ նկատելի է, որ գյուղատնտեսության ոլորտում արտահանման ահռելի պոտենցիալ կա, որը չի օգտագործվում, այդ թվում՝ արտահանման ոլորտում առկա փաստացի մենաշնորհների գոյության պատճառով: Այս իմաստով առաջիկայում բոլորի համար նոր հնարավորություններ կբացվեն, մասնավորապես՝ դեպի Իրան խոշոր և մանր եղջերավոր գլխաքանակի արտահանման համար, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ գյուղմթերքի արտահանման հնարավորությունները կընդլայնվեն բոլորի համար:

Գյուղատնտեսության ոլորտում մենք պետք է ևս մեկ ռազմավարական նպատակ ձևակերպենք. այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի պետք է լինի, որքան էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի: Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»,- 2018թ.-ին խոստանում էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ինչ ունենք այսօր՝ իշխանափոխությունից 4 տարի անց:

Մեկնաբանում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս