
Գոմում հայտնաբերվել է ապակյա տարա` մոտ մեկ կիլոգրամ կանեփանման զանգվածով
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 50-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում:
Քրեական հետախույզները մեկնեցին Մրգաշատ: Զննությամբ տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվեց կանեփի խնամված բույս, իսկ գոմի անկյունում, տեսանելի տեղում, հայտնաբերվեց ապակյա տարա` մոտ մեկ կիլոգրամ կանեփանման զանգվածով:
Տանտիրոջ հայտնելով` կանեփն ինքն է աճեցրել, իսկ տարայով զանգվածը պատրաստել է անցած տարի աճեցրած կանեփից:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: