Բաժիններ՝

«Զվարթնոց»-ում կանցկացվի «Ընդհատված աղոթքի լուռ արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հուլիսի 13-ին կանցկացվի «Ընդհատված աղոթքի լուռ արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգ։

Միջոցառումը կազմակերպել են «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները։

Ժամը 19:30 կմեկնարկի Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային, հոգևոր գործունեության, ժառանգության հանրահռչակմանը նվիրված Գնդեվանքի գանձերը ժամանակավոր ցուցադրությունը:  Կներկայացվեն վանքի տարածքից հայտնաբերված նյութերը՝ եկեղեցական գույք, սպասք, լուսանկարների, չափագրությունների կրկնօրինակներ, ինչպես նաև ավանդազրույցներ, ոչ նյութական մշակույթի այլ տարրեր: Իսկ ժամը 20:30 նախատեսվում է համերգի սկիզբը:

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան)։ Դիրիժոր՝ Լյուք Բաղդասարյան (Շվեյցարիա): Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստը Հայկ Մելիքյանը։

Ծրագրում՝ Ալ. Հարությունյան, Ղ. Սարյան, Մ. Վարդազարյան, Պ. Մասկանի, Է. Բաղդասարյան, Կոմիտաս, Էդ. Հովհաննիսյան, Գ. Գյուրջիև, Գ. Ֆորե, Հ. Մելիքյան։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս