Նիկոլը թուրքական երազանքն է. անունը կդնի Արևմուտք ու Հայաստանը կտրուկ կտանի դեպի Թուրքիա. Արմեն Աշոտյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Բանախոսը նշել է.
- Ընդդիմադիր պայքարի այսօրվա փուլը, իհարկե, ամենաթեժը չէ, և գալիք՝ ամառվա ամիսներին այդ կաթսան եռալու է, բայց չի պայթելու:
- Իշխանության որոշ աքլորիկների ճամարտակումները, թե ընդդիմության մոտ բան չստացվեց, ինքնախաբեություն է:
- Երբ ասում ենք՝ կա քաղաքական ճգնաժամ, և ճիշտ է, և սխալ. ճգնաժամն ավելին է, քան քաղաքական. այն նաև բարոյական է:
- Այս էներգետիկան, որ կա, օդում կախված պոտենցիալ էներգիա է: Կվերածվի՞ իշխանության մռթին իջած կինետիկ էներգիայի, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը: Այս գոլորշին մինչև դուրս չգա, էներգիան չի պարպվի:
- Նախորդ խորհրդարանական ընտրությունները ծուղակ էին ընդդիմության համար. ցավոք, մենք չկարողացանք կանխել դա, ու մեր ընկերներին մենակ չթողնելու համար մասնակցեցինք այդ ընտրություններին:
- Ռուս-ուկրաինական, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Ուկրաինայի հողի վրա ռուս-արևմտյան բախումներից, ռուսներից ու ուկրաինացիներից հետո, ամենաշատը տուժել ենք մենք՝ հայ ժողովուրդը, Հայաստանը:
- Մինսկի խմբի համանախագահների գործունեության դադարեցումը մեծ հարված է մեզ համար:
- Երբ ամբողջ աշխարհը փոթորկված է, ցունամի է, Հայաստանի գործող իշխանությունները մեզ այստեղ խաղաղության «կուտ են տալիս»:
- Հայ ազգին այսօր պատրաստում են նոր զիջումների: Եթե խաղաղություն քարոզելիս մեզ ինչ-որ բան էին «կտում», հիմա սարսափելի է անգամ մտածել՝ է՞լ ինչ են զիջելու:
- Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ 4 փաստարկներով: Նիկոլը ընտրությունների գնաց Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի խոստումներով, Արցախի՝ «Անջատում հանուն փրկության» բանաձև-լոզունգով, ինչը չի արել: Սա՝ մեկ: Ընտրություններից հետո ձևավորվեց կառավարություն, որի ծրագրում՝ ընդամենը 2-3 ամիս անց, այդ խոստումները չկան: Սա՝ երկու: Բոլոր սոցիոլոգիական հետազոտությունները, այդ թվում՝ ամերիկյան կազմակերպության կողմից արված, ասում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 50 տոկոսից ցածր է: Եվ վերջինը՝ Նիկոլը եկել է խաղաղության խոստումով, մարդիկ նրան դրա համար ձայն են տվել, այսօր նա հրաժարվում է նաև դրանից:
- Ազգային ժողովի այսօրվա ղեկավարությունն ԱԺ-ն վերածել է քաղաքական բորդելի, որտեղ իր կենցաղավարության կանոններն է փոխանցում քաղաքականություն:
- Որ ասում եմ՝ «նիկոլաբնակները», նկատի ունեմ նաև Էդմոն Մարուքյանին:
- Հայաստանի ընդդիմության օրակարգը չունի աշխարհաքաղաքական հովանավորներ: Ընդդիմությունը չունի ակտիվ աշխարհաքաղաքական հովանավորներ: Ընդդիմությունը, համենայն դեպս՝ ՀՀԿ-ն, չի փնտրում հովանավորներ, գործընկերներ՝ այո, փնտրում ենք, հովանավորներ՝ ոչ: Մենք չենք ուզում դրածո իշխանություն, մենք տեսանք 2018 թվականին՝ ինչ է լինում, երբ դրածո իշխանություն է գալիս:
- Ակտիվ պաշտպանություն Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի կողմից ակնհայտորեն չկա: Քանի դեռ ակտիվ աշխարհաքաղաքական շպագատի մեջ նա չի գցել որևէ մեկին, նրան հանդուրժում են:
- Ռուսաստանին պետք չէ երկրորդ ճակատ, որտեղ էլ որ լինի. նրա գերնպատակն այն է, որ ամեն ինչ անի, որ որևէ տեղ երկրորդ ճակատ չբացվի իրենց շուրջ:
- Արևմուտքը փորձում է Թուրքիայով բզբզել Հարավային Կովկասում, հատկապես Մեծ Բրիտանիան է դա անում, իսկ Թուրքիան էլ վերցնում է այդ բզբզոցը և դաձնում է Ռուսաստանի հետ առևտրի առարկա:
- Էրդողանին կարելի է ամենավերջին հայհոյանքները տալ, բայց չենք կարող չփաստել, որ Թուրքիան շահում է ռուս-արևմտյան հակամարտությունից:
- Ռուսաստանն Արևմուտքի հետ կռիվ է տալիս Թուրքիայի սրտի համար, և այստեղ տուժում է հայկական շահը: ՌԴ մեր այցը նպատակ ուներ մեր գործընկերներին սա հասկացնել:
- Երբ Գարեգին Նժդեհը Լեռնահայաստանում պայքար սկսեց հանուն հայկական Սյունիքի, նա դեմ գնաց աշխարհաքաղաքական բոլոր շահերին: Կան դեպքեր, երբ մենք պայքարում ենք բոլորի շահերի դեմ, ու հաղթում ենք, երբ ուժեղ ենք լինում:
- Քաղաքականությունը պատմության դուստրն է և աշխարհագրության թոռնուհին: Նիկոլը տանում է մի քաղաքականություն, որը դեմ է աշխարհագրությանն ու պատմությանը:
- 2020թ. նոյեմբների 9-ից հետո ասել եմ՝ ես քաղաքական գործիչ չեմ, և հիմա չեմ պատրաստվում անգամ Թագուհի Թովմասյանի խաթր դեմ գնալ իմ սկզբունքներին: Ես կիսում եմ Թագուհի Թովմասյանի հետ կապված վրդովմունքը:
- Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը չի հրաժարվում իր բաժին պատասխանատվությունից:
- «Պատիվ ունեմ» դաշինքը դե ֆակտո գոյություն չունի, մնացել է միայն խմբակցության անունը: Մենք պատասխանատու ենք ՀՀԿ-ի մեր 4 պատգամավորների գործունեության համար:
- Մեզ պե՞տք է թողնել մեր հիմնական օրակարգը և գնալ Թագուհի Թովմասյանին ամեն գնով հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու ճանապարհով: Ո՞րն է դրա իմաստը: Թագուհուն նախագահազրկելը Նիկոլին հեռացնելու հետ կապ ունի՞:
- Մարդիկ կգան ու կգնան, մենք 30 տարվա կուսակցություն ենք, շատերն են եկել ու գնացել:
- Մենք հասարակությանը ժամանակին բացատրել ենք՝ ինչո՞ւ է ստեղծվել այդ դաշինքը, ինչո՞ւ ենք գնացել ընտրությունների ու հենց այդ դաշինքով:
- Մենք չենք բացառում ոչ մի հեռանկար այն կոնտեքստում, որ ԱԺ մանդատներ ունենալը մեզ համար ինքնանպատակ չէ:
- Ընդդիմության մեջ ցեց գցելու, առաջնային և երկրորդային հարցերը չտարբերակելու, «աչոկ» հավաքելու իմաստ չկա:
- Ալեն Սիմոնյանը «պադյեզդներում» ծեծելու ունակ չէ, «պադյեզդներում քամակ մտնելու է ունակ»՝ Գռզոյի նվերը ձեռքին:
- Իշխանը Սաղաթելյանը փշոտ է, զգույշ եղեք՝ չմնա կոկորդներիդ: Ուշադիր եղեք՝ ինչ եք կուլ տալիս:
- Շատ բան կարելի էր անել, եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, այլ ոչ թե դավաճանների ու սրիկաների ոհմակ:
- Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ժամանակ փոխանակ արցախանպաստ բաներ պոկեին, գնացին, ընկան «խալխի բազարի» ոտքերի տակ:
- Ընդդիմությունն ունի շարժման օրակարգի հարստացման խնդիր. ազգային օրակարգի հետ միասին պետք է խոսել անվտանգային խնդիրների, տնտեսական, պարենային ու տեղեկատվական անվտանգության մասին:
- Գիտե՞ք ինչի Սոլովյովը Դավիթ Բաբայանին հարցազրույցի հրավիրելու հաջորդ օրը երկու անգամ ներողություն խնդրեց Ադրբեջանից… Որովհետև երկու երկրների միջև տեղեկատվական անվտանգության հուշագիր կա ստորագրված:
- Նիկոլը թուրքական երազանքն է:
- Ընդդիմությունն ունի 3 ճգնաժամ՝ դեմքերի, գաղափարաբանության և մեթոդաբանության: Այո, մենք ունենք նաև տեխնոլոգիաների խնդիր:
- ՀՀԿ-ի ռազմավարական նպատակը Նիկոլին հեռացնելն է, այն չի փոխվել, և մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր կիսում են այդ օրակարգը:
- Երևանի քաղաքապետի ընտրությունները ծուղակ են. պետք է քննարկենք՝ թեկնածու առաջադրելո՞ւ ենք, թե՞ ոչ:
- Գերիների հարցով Նիկոլ Փաշինյանը 5 անգամ կարծիք է փոխել: Հիմա 5-րդ արարն է, ասում է՝ ռուսներն են մեղավոր: Այսինքն՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից:
- Տո այ ոչնչություն, որ նոյեմբերի 9-ի բոլոր կետերի շուրջը ժամկետ գրեցիր, ինչի՞ գերիների վերադարձի կետի կողքին ժամկետ չգրեցիր: Ինչո՞ւ, որ գնում ես Մոսկվա, իրենց չես ասում, որ մեղավոր են:
- Ռուսաստանը մեր ռազմավարական դաշակիցն է. իրեն ոչ խաբել է կարելի, ոչ քամակ մտնել: Պետք է արժանապատվորեն շփվել:
- Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ կախված է միշտ: Նիկոլ Փաշինյանի օրոք այն միշտ արյունալի է լինելու:
- Նիկոլը շտապում է հանձնել Արցախը, շտապում է Հայաստանից Թուրքիային ու Ադրբեջանին զիջումներ անել ու պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա:
- Նիկոլն անունը կդնի Արևմուտք, իբրև թե Հայաստանը դեպի Արևմուտք է տանում, ու կտրուկ կտանի դեպի Թուրքիա:
- Քըլըչի հետ հանդիպմանը Հայաստանից նստած մարդկանց դուք չեք վստահի ձեր երեխեքին դպրոց տանել-բերել:
- Էդ ո՞ւմ «գռուզավոյ ռեյսերն» են թռչելու Թուրքիա՝ Խաչատուր Սուքիասյանի՞, Գուրգեն Արսենյանի՞…
- Հայաստանը համաշխարհային գիշերային հաշիվ փակող թիթեռնիկ է:
- Արամ Սարգսյանի ընտանիքի հանդեպ ունեցած իմ հարգանքից ելնելով՝ իմ մեջ ուժ չեմ գտնում այսօր Արամ Սարգսյանին ասել այն, ինչ շատ կուզենայի՝ ուրիշներն ասեն:
- Թուրքերը երբեք չէին երազի, որ հերիք չի՝ Արցախի հարցն այսպես են լուծել, մի հատ էլ բոնուս են կպցրել Հայաստանի տարածքներից:
- Ռուսաստանը և Իրանը կանխում են Կասպից ծովի թուրքացումը: Ռուսաստանին Զանգեզուրի միջանցքը չի կարող ձեռք տալ, քանի որ այն թուրքերի համար ճանապարհ է բացում դեպի Կասպից ծով: Զանգեզուրի միջանցքին գլոբալ առումով դեմ են նաև Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ Չինաստանն ու Իրանը:
- Նիկոլի քաղաքական կյանքը երկարեցնել կարող են, բայց փրկել՝ ոչ: Նեմեսիսը նաև արդարության վերականգնման խորհրդանիշն է:
- 2018թ. Սերժ Սարգսյանը պարտվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ շատ ավելի զորեղ աշխարհաքաղաքական կենտրոնների:
- Աշխարհաքաղաքական կենտրոններին ձեռք չի տալիս, որ դու «տղա» դառնաս, բայց չեն էլ խանգարում: Ընդդիմությունը թող դառնա «տղա», ու այդ ժամանակ իրեն կաջակցեն: