Չիլի կոն կարնե. մեքսիկական ավանդական շատ համեղ ուտեստ
Բաղադրիչներ
1. Տավարի ֆարշ – 500 գ
2. Սոխ – 1 հատ
3. Բուլղարական կարմիր պղպեղ – 2 հատ
4. Չիլի պղպեղ – 1 հատ
5. Տավարի արգանակ – 300 մլ
6. Կտրատված լոլիկ՝ իր հեղուկով – 400 գ
7. Կոնսերվացված կարմիր լոբի – 400 գ
8. Զիրա, կարմիր և չիլի աղացած պղպեղներ – մեկական թ/գ
9. Մայորան – 1/2 թ/գ
10. Շաքարավազ, սև պղպեղ, աղ
11. Սխտոր – 2 պճեղ
12. Տոմատի մածուկ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Պղպեղները և սոխը խորանարդաձև կտրատել, սխտորը մանրացնել:
2. Խորը թավայի մեջ բուսայուղ տաքացնել, սոխը տապակել: Ավելացնել պղպեղը, սխտորը, աղացած չիլին, կարմիր աղացած պղպեղը և զիրան, լավ խառնել և տապակել 5 րոպե:
3. Բարձրացնել կրակը, ավելացնել ֆարշը, տապակել, մինչև շագանակագունի:
4. Երբ ֆարշն ամբողջությամբ տապակվի, ավելացնել արգանակը, լոլիկը, տոմատի մածուկը, մայորանը, շաքարավազը, աղը և պղպեղը: Լավ խառնել: Հասցնել եռման, իջեցնել կրակը, ծածկել կափարիչով և եփել 20 րոպե:
5. Ավելացնել լոբին, ծածկել կափարիչով և թողնել ցածր կրակի վրա ևս 10 րոպե: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը