«Այսօր նա ընդունելով այդ նույն կառույցների ժպտադեմ, խոնարհված ղեկավարներին, մտքում չարախնդում է․ « Էս չե՞ք, ա՛յ եվրոյոնջաներ»». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․ ««ԵՎՐՈՅՈՆՋԱՆԵՐ»

Ընդդիմադիր շատ գործիչներ տարակուսած, նաև զայրացած են եվրոպական կառույցների՝ ԵԱՀԿ,ԵԽ, ԵՄ, արևմտյան «ժողովրդավարական» երկրների ներկայացուցիչների արտասովոր պահվածքից։ Նրանք ոչ միայն «չեն նկատում» Հայաստանում կատարվող, մեղմ ասած անօրինականությունները, բռնությունները, խոշտանգումները, դատական և ՏԻՄ համակարգերի քայքայումը, այլև հիացած են Հայաստանի «ժողովրդավարության առաջընթացով, դատաիրավական բարեփոխումներով»։

Այս համատեքստում, չեմ ուզում խորանալ արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի հարցերում։

90-ականների վերջերին և 2000-ականների սկզբներին , նույն եվրոպական կառույցները, բավականին կոշտ գնահատական էին տալիս Հայաստանում անցկացված ընտրություններին, բայց ամեն դեպքում դրանք համարում լեգիտիմ և «քայլ առաջ»։ Սա կատաղացնում էր արդեն քաղաքական գործչի հայտ ներկայացրած միջակ,սկանդալային լրագրող, այսօրվա վարչապետ կոչեցյալին և նա այդ կառույցներին անվանեց «Եվրոյոնջաներ»։ Հետագայում նա լավագույնս հասկացավ արևմտյան աշխարհի աշխարհաքաղաքական շահերը, հոգով և մարմնով տրվեց այդ շահերին, բնականաբար Հայաստանի և Արցախի հաշվին։

Այսօր նա ընդունելով այդ նույն կառույցների ժպտադեմ, խոնարհված ղեկավարներին, մտքում չարախնդում է․ « Էս չե՞ք, ա՛յ եվրոյոնջաներ»»։

Տեսանյութեր

Լրահոս