Բրազիլիայի Պեռնամբուկու նահանգում հեղեղումների հետեւանքով առաջացած սողանքներից զոհերի թիվը հասել է 127-ի: Այդ մասին հաղորդել է քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունը:
Հ.Գ. իսկ որոշները շարունակում են Հայաստանի խորհրդային շրջանը ներկայացնել բացառապես բացասական երանգով՝ կեղծելով պատմությունը…
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
«Ուժը Հայրենաց» կուսակցությունը (ղեկավարը Տիգրան Արզաքանցյանն է-խմբ) իր խորհրդի ամբողջ կազմով դեմ է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, ինքնաբավություն չէ, եւ անհրաժեշտ է խստացնել դրա վերահսկողություն
Արցախի իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրամիությունը չպետք է մասնակցի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանին, ով հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը):
Մի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք պարոն Ջհանգիրյանին, կամ ծանթացեք Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմանը
Արցախի իշխանությունները Երեւանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռեւս չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
ԱՄՆ-ի առեւտրի փոխնախարար Դոն Գրեյվսը, Եվրամիությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մարկ Գիթենսթայնը, ԱՄՆ-ի առեւտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելռոդը հունիսի 2-ին Եվրահանձնաժողովի նախագահի կաբինետի ղեկավար Բյոռն Զայբերտի եւ Եվրահանձնաժողովի առեւտրի հարցերով գլխավոր տնօրեն Սաբինա Վեյանդի հետ քննարկել են Ռուսաստանի նկատմամբ արտահանական վերահսկողության ապահովամ խնդիրը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցների շրջանավարտներին Վերջին դասի առիթով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը՚
Վրաստանն առաջին անգամ հայտնվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) «Ճամփորդությունների եւ տուրիզմի զարգացման ինդեքս 2021» վարկանիշի 50 լավագույն երկրների ցուցակում՝ իր ցուցանիշները բարելավելով միանգամից 24 կետով:
Հանգամանքները պարզվում են։
Ուկրաինայի բնակչության շուրջ մեկ երրորդը ներկայում շտապ պարենային օգնության կարիք ունի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) Ռուսաստանի հետ կապերի գրասենյակի տնօրեն Օլեգ Կոբյակովը:
Վրացական մշակույթի թանգարան է բացվելու Հորդանան գետի մերձակայքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար ավագ քահանա Անդրիա Ջագմաիձեն։
Չինաստանը հունիսի 2-ին առափնյա պահպանության նավեր է ուղարկել դեպի Դյաոյույդաո վիճելի կղզիներ (ճապոնական անվանումը Սենկակու) ծովային պարեկություն անցկացնելու համար: Այդ մասին վկայում է ՉԺՀ-ի ծովային ոստիկանության վարչության հայտարարությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է աշխարհի 30 երկրներում կապիկի ծաղիկ վարակման ավելի քան 550 դեպքերի մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:
Բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի: Մեծ թասի մեջ մաղել ալյուրը, կակաոն, սոդան, փխրեցուցիչը և աղը: Մեկ այլ թասի մեջ լցնել մածունը, բուսայուղը, ձուն, վանիլինը և ավելացնել շաքարավազը: Խառնել գդալով (չհարել):
Ալկոհոլի հետ կապված լյարդի հիվանդությունից մահացող հիվանդները մինչեւ մահը հաճախ դիմում են հիվանդանոցներ, եւ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի ռիսկային օգտագործման հետ կապված խնդիրների լուծման համար հնարավորությունները, ամենայն հավանականությամբ, բաց են թողնվել:
Չիայի սերմերը հակաօքսիդանտների գերազանց աղբյուր են, և դրանց կոնցենտրացիան սերմերի մեջ նույնիսկ ավելի շատ է, քան հապալասի մեջ: Դե, իսկ ձմռանը հակաօքսիդանտները անհրաժեշտ են առողջությունը պատշաճ մակարդակի վրա պահպանելու համար:
Երկուշաբթի օրը՝ հունիսի 6-ին, Apple-ը կհյուրընկալի WWDC 2022 մշակողների համաժողովը, որտեղ կցուցադրվեն iOS-ի, iPadOS-ի, watchOS-ի և macOS-ի նոր տարբերակները:
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած բանակցություններից հետո գլխավոր միջնորդի՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը լայն քննադատությունների առարկա դարձավ հատկապես Երևանում: