Սա հայրենիքը սիրելու պայքար է. ով շուտ հոգնի՝ նա պարտվելու է․ էդուարդ Շարմազանով
«Մենք պետք է գործնականում ապացուցենք, որ մենք հայրենիքն ավելի շատ ենք սիրում, քան Նիկոլն իր աթոռը: Սա պայքար է՝ հայրենիքը սիրելու ու աթոռը սիրելու. Նիկոլն աթոռն է սիրում, մենք՝ պայքարի դուրս եկած քաղաքացիները, հայրենիքը, և ով շուտ հոգնի՝ նա էլ պարտվելու է»,- Ֆրանսիայի հրապարակում 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Ընդդիմադիր գործիչն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում այսօր իշխանություն չունի՝ հիմնավորելով, որ պայքարից մեկ ամիս անց արդեն ակնհայտ է, որ նա չի կարողանում ժողովրդի մեջ դուրս գալ:
«Ւնքը ոստիկանական վահանների հետևում է թաքնվում և ինքը գոյություն չունի՝ որպես պետության ղեկավար. ինքը թաքնված է ապրում: Եվ շարժման կարևոր ձեռքբերումներից մեկը սա է: Երկրորդ ձեռքբերումն այն է, որ մարդիկ գալիս են (թող սա ոչ մեկն իրեն չվերագրի), օր օրի հայրենասեր, հայրենատեր, հականիկոլիզմի գաղափար կրող քաղաքացիներն ավելանում են: Կլինի անձրև, կարկուտ, կլինի տապ՝ մարդիկ գալիս են, ու սա իրոք հայրենիքի համար պայքար է: Մարդիկ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը, Էրդողանը և Ալիևը նույն գծի մեջ են գործում»:
Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ թափ առած շարժումը «Արցախյան պայքար 2»-ի զարթոնքն է:
«Անկախ նրանից՝ Նիկոլը վա՞ղը կգնա, թե՞ մյուս օրը, մի բան ակնհայտ է, որ պատերազմից հետո, Նիկոլի պարտվողական քաղաքականություն իրականացնելուց, վախի մթնոլորտ սերմանելուց, ապազգայնություն քարոզելուց հետո, թուրքի դեմը կզելու քաղաքականություն տարածելուն զուգահեռ՝ այս ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը Հայկի սերունդն է, որ ինքը մտադիր չէ Բելի՝ ադրբեջանցու, թուրքի, ներքին թուրքի առաջ կզել:
Ի վերջո, այստեղից է ծնվել Ղարաբաղյան շարժումը. հիմա սա «Ղարաբաղյան շարժում 2»-ն է: Մարդիկ կարող են փոխվել, հարթակը կարող է փոխվի, այսինքն՝ շատ երկար ժամանակ լինի, կամ կարճ լինի, բայց ինձ համար կարևոր է էներգետիկան՝ մարդիկ տերն են իրենց երկրի և մարդիկ նպատակ չունեն ապրել թուրքական վիլայեթում, Նիկոլի, նիկոլիզմի իշխանության տակ»,- շեշտեց ՀՀԿ ԳՄ անդամը:
Մանրամասները՝ տեսանյութում