Բաժիններ՝

«Հայրենիքը միայն մեր շեմի մոտի կաֆելով չի սահմանափակվում». Հրաչյա Սարգսյան

ԲՀԿ ավագանու անդամ Արմեն Ներսիսյանն այսօր ավագանու նիստի ժամանակ կոչ արեց քաղաքացիներին՝ աղբը չթափել չսահմանված վայրերում:

«Սիրելի՛ ժողովուրդ, եթե սիրում եք ձեր հայրենիքը, սիրում եք ձեր երեխաներին, մտածում եք նրանց առողջության մասին, մի՛ աղտոտեք մեր Հայաստանը: Ինչքա՞ն կարելի է ասել՝ աղբ մի թափեք փողոցներում, գետերում»,- ասաց ավագանու անդամը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց. «Եթե աղբը նետում են ջուրն ու մտածում են, որ դա ինչ-որ ձև չի անդրադառնալու այդ մարդկանց ընտանիքների վրա՝ չարաչար սխալվում են: Երևանյան լճից Արարատյան դաշտավայր ջուր է գնում, որով ոռոգում են բազում հողակտորներ, որտեղ տարբեր բաներ են աճեցվում: Մենք առաջարկություն ենք ներկայացնելու, որ աղբի նետման համար ոչ թե 5000, այլ 50․000 դրամով վարչական պատասխանատվության ենթարկեն: Նախագիծը պետք է ներկայացնենք կառավարություն: Հայրենիքը միայն մեր շեմի մոտի կաֆելով չի սահմանափակվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս