
Մեծ Բրիտանիան և Լիտվան քննարկել են ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման՝ նավերով ուղեկցման հարցը

Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ համակարգում է Սեւ ծով ռազմանավեր ուղարկելու հնարավոր պլանը այն նավերին ուղեկցելու համար, որոնք ուկրաինական հացահատիկ են արտահանում: Այդ մասին հաղորդել է The Times-ը:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսն Օդեսայից նման «պաշտպանական միջանցքի» ստեղծումը քննարկել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի հետ, նշում է թերթը: Պլանի համաձայն, «դաշնակիցների ռազմա-ծովային ուժերը Ռուսաստանի ականներից կմաքրեն նավահանգստի շուրջ տարածքը՝ կենսականորեն կարեւոր մթերքի տեղափոխման անվտանգությունն ապահովելու նպատակով», գրում է The Times-ը:
Հրատարակության տվյալներով՝ պլանավորվում է նաեւ Ուկրաինայում մեծ հեռահարության հրթիռներ տարածել «միջանցքը սաբոտաժի ենթարկելու Ռուսաստանի բոլոր փորձերը զսպելու համար»: Նախօրյակին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը շնորհակալություն է հայտնել Դանիային, որը խոստացել է Ուկրաինային հեռահար գործողության «Գարպուն» հականավային հրթիռի խմբաքանակ տրամադրել այն բեռնատար նավերը պաշտպանելու համար, որոնք հացահատիկ են արտահանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: