Բաժիններ՝

Ոստիկանները բացահայտել են պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. մեկ կին ձերբակալվել է

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Կապանի 42-ամյա մի բնակչուհի, գույքային օգուտ ստանալու նպատակով, պարբերաբար նպաստում է մի քանի կանանց պոռնկությամբ զբաղվելուն:

Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ 42-ամյա կնոջ հետ հակաօրինական գործունեություն է ծավալել նաև կապանցի, 69-ամյա մեկ այլ կին:

Ըստ նախնական տվյալների՝ նրանք պայմանավորվել են իրենց հետ կապ հաստատած տղամարդկանց հետ, ապա տարբեր կանանց ուղղորդել են նրանց մոտ՝ սեռական ծառայություններ մատուցելու։ Իրավապահները տվյալներ ունեն ութ կանանց վերաբերյալ, որոնք մատուցել են սեռական ծառայություններ և, ըստ նախնական տեղեկության, ամեն միջնորդության համար կավատները կա՛մ նրանցից, կա՛մ հաճախորդներից ստացել են 5-ից 10-հազարական դրամ:

Մայիսի 11-ին ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել է մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ին կանայք բերման են ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմնին։ 42-ամյա կինը ստորագրությամբ բաց է թողնվել, մյուսը՝ ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս