Ինչպես երիտասարդները Արցախի դրոշները ծածանեցին բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության արարողության ընթացքում

Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման պաշտոնական արարողությունը։

Արարողության ժամանակ, որին ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, ԿԳՄՍ նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ելույթի ժամանակ Արցախի դրոշներով անսպասելի բեմ բարձրացան մի քանի երիտասարդներ: Հետագայում պարզվեց, որ երիտասարդները «Երիտասարդի ձայնի» անդամներ էին։

Դահլիճում հանդիսատեսը ծափահարում էր երիտասարդներին:

«Մեր երիտասարդները Թուրքիայի պատվիրակության ներկայությամբ, Արայիկ Հարությունյանի ելութի ժամանակ, բարձրանալով բեմ, ծածանեցին Արցախի դրոշը:
Մեռնեմ ձեր ջանին
Այո, ճիշտ էիք բղավում.
Առանց թուրքի Հայաստան լինելու է»,- ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս