Բաժիններ՝

Արցախի ԱԺ հանձնաժողովը լրամշակման նպատակով հետ է վերադարձրել «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը

Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ մայիսի 17-ին հրավիրել է հերթական նիստ։

Օրակարգում ընդգրկված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հեղինակի առաջարկությամբ հետ է վերադարձվել։

Առաջին ընթերցմամբ ընդունված «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության, և երկրորդ ընթերցմամբ այն ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031