Բաժիններ՝

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդը

Այսօր՝ Հայաստանի ժամանակով՝ ժամը 23:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ կունենա 8-րդ համարի ներքո:

Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ։

Հեռուստադիտողների քվեարկությանը գումարվում են պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները` 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը:

Հայաստանից քվեարկության արդյունքները հայտնելու է Գարիկ Պապոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս