Այս երկու նիկոլական պաշտոնյաներից ո՞վ է ստում․ Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլական պաշտոնյաները կաշվից դուրս գալով շարունակում են պաշտպանել Նիկոլ Անհողին և առաջ տանել այն թեզը, թե «Նիկոլը մեղավոր չէ իր շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու և նրա մահվան համար»…

Սակայն, ինչպես միշտ, այդ ամենն անում են դիլետանտորեն և զավեշտալի սխալներ անելով… Ինչպես ասում են այս դեպքում՝ ձախ ձեռքը չգիտի ինչ է անում աջ ձեռքը…

Այսպես, այսօր Նիկոլի ՄԻՊուհին անդրադառնալով այդ ողբերգությանը հայտարարել, թե «վարչապետը տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում կկանգնեցներ ավտոշարասյունը…»՝ հակասելով Նիկոլի աշխատակազմի ղեկավար Տարոնի ապրիլի 27-ին արված այն հայտարարությանը, թե «վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է շտապօգնություն կանչե»…
Հիմա հարց ՝ սրանցից ո՞վ է ստում…Պատասխանը շատ պարզ է՝ ԵՐԿՈՒՍՆ էլ…

Քանի որ այս երկու նիկոլականներն էլ ստում են, ես էլ կարող եմ ենթադրել,որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը տեղյակ լինելով ողբերգության մասին հրահանգել է չկանգնել և վրաերթի ենթարկված կնոջը անօգնական թողնելով հեռացել է դեպքի վայրից…

Երեխանե՛ր, կողմորոշվեք… Գոնե ստելուց կամ կեղծելուց պայմանավորվեք, որ նույն թեմայի վերաբերյալ նույն սուտն ու կեղծիքն ասեք…»:

Տեսանյութեր

Լրահոս