Բաժիններ՝

Վրաստանում հաստատել են 150 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նոր էլեկտրակայնների կառուցման նախագիծը

Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ հողմային, արեգակնային եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին՝ 150 մեգավատ սահմանված հզորությամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաութաձեն:

«Կառավարության այսօրվա նիստում վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով հավանություն տրվեց մի քանի նախագծերի, այդ թվում հողմային, արեգականային եւ հիդրոէլեկտրակայանների կառուցմանը: Ընդհանուր հզորությունը կկազմի 150 մեգավատ:

Հողմակայանը կլինի 110 մեգավատ հզրությամբ, արեգակնայինը՝ 20 մեգավատ, իսկ մնացած հզորությունները կբաշխվեն հիդրոէլեկտրակայանների վրա»,- ճշտել է նա:

Նոր էլեկտրակայնները կգտնվեն Ասպինձա եւ Գորի քաղաքների շրջակայքում, ինչպես նաեւ Քսանի գյուղի մոտ: Նախագծի ներդրումային արժեքը կկազմի 200 միլիոն դոլար:

Նոր էլեկտրականները մտադիր են կառուցել օտարերկրյա եւ տեղական ներդրումների հաշվին: Նոր արտադրող հզորությունները կդառնան Վրաստանի միասնական էլեկտրահամակարգի մի մասը, հավելել է Միքաութաձեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս