Բաժիններ՝

Առողջ նախաճաշ ամբողջ ընտանիքի համար

Բաղադրիչներ

1. Ձու – 4 հատ

2. Կանաչ սոխ – 30 գ

Կարդացեք նաև

3. Չերրի լոլիկ – 3 հատ

4. Կարագ – 3 ճ/գ

5. Սերուցք – 12 ճ/գ

6. Պինդ պանիր – 50 գ

7. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Կանաչ սոխը մանր կտրատել և տապակել թավայի մեջ 2-3 րոպե: Այնուհետև ավելացնել մանր կտրատած լոլիկն ու տապակել ևս 1-2 րոպե։ Ըստ ցանկության համեմել աղով և պղպեղով:

2. Լցնել 8 ճ/գ սերուցք և մի փոքր տաքացնել։

3. Ստացված զանգվածը լցնել թխման ամանիկների մեջ, յուրաքանչյուրին մեկական ձու ավելացնել և քերած պանիր շաղ տալ:

4. Կաղապարները դնել թխման տապակի մեջ և տաք ջուր լցնել, որպեսզի ամանիկները 2/3-ով լինեն ջրի մեջ։ Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս