
Ինչպե՞ս տանը պատրաստել աներևակայելի համեղ և առողջարար գազարի հումուս

Բաղադրիչներ
1. Խաշած գազար – 600 գ
2. Եփած սիսեռ – 150 գ
3. Բուսական յուղ – 100 մլ
4. Թահին – 50 գ
5. Աղ
6. Սումախ – 1 գ
Պատրաստման եղանակը
1. Գազարը մաքրել, փաթաթել փայլաթիթեղի մեջ և եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե։
2. Խաշել սիսեռը մինչև ամբողջովին եփվի։
3. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, մինչև ստացվի հարթ զանգված:
4. Ստացված զանգվածն անցկացնել մաղի միջով և մատուցել՝ զարդարելով սիրելի կանաչիներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը