Բաժիններ՝

Տեղի է ունեցել 55 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր տեղի է ունեցել պետական պարտատոմսերի AMGB1129A316, AMGB3129A504, AMGN36294244, AMGN60294268 տարբերակիչ ծածկագրերով տեղաբաշխման աճուրդներ։

Պետական պարտատոմսերի աճուրդների տեղաբաշխման ծավալը կազմել է 55 մլրդ ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 114 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 51%-ով։

Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարող եք մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։

Աճուրդների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի ֆոնդային բորսայի կայքի «ՊՊ աճուրդներ» բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս