
Ճապոնիայում զբոսանավի խորտակման հետևանքով 14 մարդ է մահացել. NHK

Առնվազն 14 մարդ է մահացել KAZU 1 զբոսանավի խորտակման հետևանքով: Զբոսանավը խորտակվել է անցած հանգստյան օրերին՝ Ճապոնիայի Հյուսիսում՝ Հոկայդո ղզու ափերի մոտ: Ապրիլի 29-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր նավաբեկության 11 հաստատված զոհերի մասին: Բացի դրանից, ապրիլի 29-ին Ճապնոիայի առափնյա պահապնության աշխատակիցները KAZU 1 նավը հայտնաբերել են ծովի հատակին: Այն գտնվում է շուրջ 100 մետր խորության վրա: Kyodo գործակալության տվյաներով՝ Ճապոնիայի առափնյա պահպանությունը հաղորդում է է ստացել ռուսական կողմից, որը փրկաբաճկոնակով մարդ է նկատել Կունաշիր կղզու արեւմտյան ափի մոտ:
Նրան չի հաջողվել փրկել վատ եղանակային պայմանների պատճառով: Ապրիլի 23-ին KAZU 1-ն օգնության ազդանշան է ուղարկել, ինչից հետո նավի հետ կապն ընդհատվել է: Նավում եղել է 24 ուղեւոր, ներառյալ երկու երեխա, ինչպես նաեւ նավապետը եւ նրա օգնականը: Միջադեպի շրջանում որոնողական գործողությանը մասնակցում են Առափնյա պահպանությունը եւ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը: Բացի դրանից, պատահարի կապակցությամբ կառավարության ղեկավարի դիվանատանը կից ստեղծվել է տեղեկատվության հավաքման եւ վերլուծության ճգնաժամային շտաբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: