
Գազարով փխրուն թխվածքաբլիթներ

Բաղադրիչներ
1. Գազար – 250 գ
2. Կարագ – 100 գ
3. Ալյուր – 350-400 գ
4. Շաքարավազ – 150 գ
5. Փխրեցուցիչ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Գազարը մաքրել, քերել ամենամանր քերիչով:
2. Խորը թասի մեջ լցնել շաքարավազը, ավելացնել փափուկ կարագը:
3. Գդալի օգնությամբ տրորել կարագը և շաքարավազը:
4. Ավելացնել գազարը, լավ խառնել:
5. Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ և ավելացնել գազարային զանգվածին:
6. Արագ խմոր հունցել և գունդ ձևավորել:
7. Ստացված խմորից ընկույզի չափի գնդիկներ ձևավորել: Թխման համար նախատեսված տապակը պատել յուղաթղթով, գնդիկները շարել վրան: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե: Սառեցնել, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը