Արմեն Գևորգյանը առանձին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսի հետ

ԵԽԽՎ գարանային նստաշրջանի լիագումար նիստերի շրջանակում Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ին առանձին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսի հետ։

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Արմեն Գևորգյանի պատգամավորական գործունեության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների համատեքստում։ Երկուստեք կարևորվել է Արմեն Գևորգյանի անմիջական մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում քննարկում է տեղի ունեցել նաև տարածաշրջանում զագացումների վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարվել Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին և Եվրոպայի խորհրդի անհրաժեշտ ուշադրությանն այդ խնդրի կարգավորման հարցում։

Կարևորվել է ընդդիմության ինստիտուցիոնալ հետևողական աշխատանքը Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930