
Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Այդ մասին նշված է ապրիլի 26-ի 432 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով:
2018-2019 թթ. Արմեն Արզումանյանը զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը: