Բաժիններ՝

Փաշինյանն այցելեց Ալեքսանդր այգու Անհայտ զինվորի հուշահամալիր

Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդր այգու Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ ու ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Վարչապետն ապրիլի 20-ին հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930