Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան որոշել է հրաժարվել ԱՄՆ-ից և միանալ ՌԴ-ի ու ՉԺՀ-ի միությանը. Rai Al Youm

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պլանավորում են հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից եւ միանալ Ռուսաստանի ու Չինաստանի նոր դաշինքին: Այս կարծիքը հայտնել է Rai Al Youm թերթի տեսաբան Հալիդ ալ Ջաուսին։

«Իբն Սալմանը (Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը) հնարավոր է, որոշել է երես դարձնել Ամերիկայից, որը Սաուդյան Արաբիայի ռազմավարական դաշնակիցն է եղել 80 տարի շարունակ, եւ միանալ ռուս-չինական նոր դաշինքին, ինչն ահազանգում է արմատական փոփոխությունների մասին ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանում, այլեւ ողջ Մերձավոր արեւելքում»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում է հրապարակման հեղինակին:

Հրապարակախոսի խոսքով՝ Պարսից ծոցի պետությունների ղեկավարը սկսել է գիտակցել, որ Վաշինգտոնի համաշխարհային ազդեցությունն աստիճանաբար նվազում է  այն դեպքում, երբ Մոսկվայի ու Պեկինը ազդեցությունը, ընդհակառակը, աճում է: Հալիդ ալ Ջաուսին հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վատացել են նախագահ Ջո Բայդենի գալով, որը հայտարարել է, որ չի ցանկանում համագործակցել գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդի հետ:

Հենց նա է մերժել ԱՄՆ-ի ղեկավարին՝ ավելացնելու նավթի արդյունահանումը գների նվազման համար, որոնք աճում են Արեւմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների ֆոնին: «Սաուդյան Արաբիան քաղաքական հետդարձ էկատարել Չինաստանի կողմը, երբ ԱՄՆ-ը հրաժարվել է իրենից, սկսել է մեղադրել մարդու իրավունքների խախտումների եւ լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության մեջ»,-հավելել է հրապարակախոսը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ Չինաստանում հակառուսական պատժամիջոցներն անխոհեմ են համարել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս