
Ինչպես են ուղեկցել Փաշինյանին Մոսկվայում. Известия-ն տեսանյութ է հրապարակել

Ռուսական Известия թերթը հրապարկել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպիսի մեծ ավտոշարասյուն է ուղեկացում ՌԴ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Պուտինի հետ բանակցությունների օրակարգում է երկու երկրների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Քննարկման թեմաներից մեկը լինելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացումը։