
Երկու պայթյուն է տեղի ունեցել Քաբուլում

Ապրիլի 19-ի առավոտյան երկու պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին հաղորդել է Aamaj News գործակալությունը։ «Աղբյուրները հաղորդել են «Մումթազ» դպրոցում իրականացված պայթյունի մասին, որը գտնվում է Քաբուլի անվտանգության վեցերորդ օկրուգի Կալա-ի-Նաու շրջանում:
Պայթյունի ծագումը դեռ չի պարզվել»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրորդ պայթյունը տեղի ունեցել Քաբուլի արեւմտյան մասի «Աբդուլ Ռանհիմ Շահիդ» դպրոցի մերձակայքում»,-ավելի ուշ նշել է Aamaj News-ը՝ վկայակոչելով աղբյուրի: Աֆղանստանի սոցիալական ցանցերի օգտատերերը, վկայակոչելով ականատեսների, հաղորդում են առաջին պայթյունի հետեւանքով վեց մարդու զոհվելու եւ շուրջ 10 հոգու վիրավորվելու մասին: Հաղորդվում է, որ պայթյունի պատճառը դարձել էձեռքի նռնակը: Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը: Երկրում գործող զինված խմբերից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: