COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 504,5 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 504 միլիոն 577 հազար: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 198 հազար 460 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 80 միլիոն 632 հազար 301 եւ 988 հազար 618, Հնդկաստանում՝ 43 միլիոն 044 հազար 280 եւ 521 հազար 965, Բրազիլիայում՝ 30 միլիոն 252 հազար 618 եւ 662 հազար 207, Ֆրանսիայում՝ 27 միլիոն 960 հազար 919 եւ 145 հազար 194, Մեծ Բրիտանիայում՝ 21 միլիոն 916 հազար 961 եւ 172 հազար 014, Գերմանիայում՝ 23 միլիոն 437 հազար 145 եւ 132 հազար 953:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցն ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 798,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3036, Հնդկաստանում՝ 372, Բրազիլիայում՝ 3075, Ֆրանսիայում՝ 2200, Մեծ Բրիտանիայում 2501, Գերմանիայում՝ 1583 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: