Մարիուպոլում սկսել է մանկապարտեզ աշխատել
Մարիուպոլում սկսել է աշխատել թիվ 38 մանկապարտեզը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մանկական հաստատության աշխատակցուհին։ «Թիվ 38 մանկապարտեզն արդեն վերսկսել է իր աշխատանքը: Գրեթե նույն կազմով, ինչ եղել է: Բացվել են երկու մսուրային, վեց մանկապարտեզային խմբեր:
Այժմ լուծվում են երեխաների տաք սննդի կազմակերպման, վճարման հարցերը: Այդ բոլոր հարցերը լուծվում են անհատապես: Ուստի ծնողները հնարավորություն ունեն դուրս գալ աշխատանքի, որովհետեւ մանկապարտեզը բաց է եւ գործում է»,-ասել է նա: Գործակալության զրուցակցի խոսքով՝ «այսօր երեխաները եկել են (մանկապարտեզ), գտնվում են իրենց դաստիարակչուհիների հետ: «Ուստի ամեն բան լավ է. դուրս ենք գալիս աշխատանքի եւ աշխատում ենք»,-ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով նաեւ երեխաների հումանիտար օգնության՝ թխվածքաբլիթների եւ հյութերի համար, ինչն այդքան սիրում են երեխաները:
2014 թվականին ՉԺՀ-ի հռչակման պահին շուրջ 450 հազար բնակչությամբ Մարիուպոլը մեծությամբ երկրորդ քաղաքն էր հանրապետությունում Դոնեցկից հետո: Սակայն այդ նույն թվականի հունիսին ուկրաինացի ուժայինները վերադարձրին Մարիուպոլի նկատմամբ վերահսկողությունը: 2022 թվականի մարտի 7-ին ԴԺՀ-ի «Վոստոկ» գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սեմյոնովը հայտարարել է, որ քաղաքը շրջապատված է, սկսվել է դրա առանձին շրջանների զտում: Ներկայում ԴԺՀ-ի եւ Ռուսաստանի դաշնային ուժերը մարտեր են մղում քաղաքի վերջնական ազատագրման համար: Ուկրաինական մյուս զորամասերի թվում նրանց դիմադրություն է ցույց տալիս «Ազով» ազգային գունդը, որի մարտիկների դեմ քրեական գործ է հարուցվել է ՌԴ-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: