«Ապրելու երկիրը» դիմել է ԱԳՆ՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագրով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի
1992թ. հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշում, որը շարունակում է ուժի մեջ մնալ՝ համարվելով Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման կարևորագույն փաստաթուղթ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը կամ նաև որևէ դրույթ(ներ) չեն հակասելու Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. որոշման 2-րդ մասին, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: